Med-Practic
Նվիրվում է վաստակաշատ ուսուցիչ Գրիգոր Շահյանին

Իրադարձություններ

Հայտարարություններ

Մեր հյուրն է

Հրատապ թեմա

 

Սալուտեմ 3.2021


Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919

«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3

«Ալավերդի» բժշկական կենտրոն. Սալուտեմ ամսագիր №3

Բժշկությունը ամենակարևոր և ռազմավարական նշանակություն ունեցող ոլորտներից մեկն է: Արդյունավետ բժշկության հիմքում բոլոր ժամանակներում կարևորվել է նաև փոխհամագործակցությունն ու վստահությունը:

 

Հարգանքի արժանի է բոլոր բուժաշխատողների գերլարված ու մեծ նվիրում պահանջող աշխատանքը, այնուամենայնիվ, առավել մեծ հեղինակություն են վայելում այն բուժհաստատությունները, որտեղ բարձրակարգ բուժսպասարկումից բացի ձեռք են բերվել պացիենտ-բուժաշխատող սերտ փոխհարաբերություններ:


Ալավերդու բժշկական կենտրոնը մեկն է այն հաստատություններից, որտեղ, հաշվի առնելով որակյալ բուժսպասարկում իրականացնելու հրամայականը, կարևորում են նաև պացիենտ-բժիշկ առողջ փոխհարաբերությունների կառուցումը, հոգեբանական մոտեցումը, մասնավորապես, այն ծառայություններում, որտեղ հանրության հետ շփումն անմիջական է:

 

Ալավերդու բժշկական կենտրոնի ընդունարանին և շտապօգնության ծառայություններին այս իմաստով հաջողվել է թիրախային աշխատանք կազմակերպել:

 

Հովիկ Ավետիսյան, շտապօգնության ծառայության պատասխանատու


Հովիկ ԱվետիսյանՊարոն Ավետիսյան, որպես ծառայության պատասխանատու, մասնագիտական կարողություններից զատ, ի՞նչն եք կարևորում շտապօգնության ծառայության բուժաշխատողների աշխատանքում:


Հասկանալի է, որ առողջական խնդիրները պացիենտին և նրա հարազատներին դարձնում են բավականին խոցելի, նույնիսկ` դյուրաբորբոք: Բուժաշխատողը, անկախ իրավիճակներից, շարունակում է կատարել իր մասնագիտական պարտքը` չմոռանալով կարևորել նաև պացիենտ-բուժաշխատող առողջ փոխհարաբերության ստեղծումը: Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ծառայության սպասարկման աշխարհագրական տարածքը մեծ է, ճանապարհները` դժվարանցանելի: Այս պարագայում ռիսկի տակ է դրվում ժամանակին բուժօգնություն ապահովելը, հետևաբար, պացիենտ-բուժաշխատող կապը դառնում է առավել զգայուն: Ելնելով վերոնշյալից՝ պացիենտին արագ հասնելու և որակյալ սպասարկում իրականացնելու համար Ալավերդու ԲԿ-ը սեփական միջոցներով կազմավորել է շտապօգնության ծառայության կանչ ընդունող երկրորդ բրիգադ, նաև տնային  հերթապահության բրիգադ, որն իրականացնում է բժշկական կենտրոնից այլ բուժհաստատություններ հիվանդների տեղափոխումը: Մեր աշխատակիցները, առաջին օգնություն ցուցաբերելուց զատ, նաև հոգեբանական աշխատանք են իրականացնում՝ վանելով հիվանդին կամ նրա հարազատներին համակած ավելորդ խուճապը։


Աշխատանքի կազմակերպման գործընթացում կարևոր է նաև կանչ ընդունող օպերատորների պրոֆեսիոնալիզմը. եթե այստեղ հաջողում ենք, ապա կանչը սպասարկող բուժքրոջ և վարորդ-սանիտարի աշխատանքն ընթանում է առավել հարթ: Բուժաշխատողների աշխատանքը փոխկապակցված է. մեր ծառայության շրջանակում օգնելով ու լրացնելով միմյանց՝ հասնում ենք մեր ընդհանուր նպատակին` հանուն հիվանդի առողջության որակյալ ծառայության մատուցելուն:


Տաթև Ծատինյան, ընդունարանի բժշկուհի


Տաթև ԾատինյանԲժշկուհի Ծատինյան, Դուք առաջինն եք, որ բուժկենտրոնում հանդիպում է հիվանդին, անամնեզ հավաքում, գնահատում վիճակը, ինչից մեծապես կախված է հիվանդի առողջացումը: Հոգեբանական տեսանկյունից ո՞րն է այս գործընթացի ճիշտ կազմակերպման հիմքը:


Ընդունարանում և՛ հիվանդը, և՛ հարազատները մի քիչ ահաբեկված են լինում: Այս պարագայում կարևոր է ստեղծել այնպիսի մթնոլորտ, որ թե՛ պացիենտը և թե՛ հարազատները ոչ միայն բժշկի, այլև ամբողջ բուժանձնակազմի կողմից զգան հոգատարություն և սրտացավություն: Միևնույն ժամանակ բուժանձնակազմը չի տրվում հուզական ապրումներին, ժամանակ չի կորցնում, կազմակերպում է համալիր հետազոտություն՝ անամնեզ հավաքում, մոնիթորինգ իրականացնում, կատարում համապատասխան լաբորատոր-ախտորոշիչ քննություն: Այս ամենի արդյունքում ստեղծվում է ոչ միայն վստահություն, այլ նաև հավատ, ինչը բուժական գործընթացում պակաս կարևոր չէ:


Ո՞րն է աշխատանքի կազմակերպման Ձեր բանաձևը և այդ գործընթացում՝ կրտսեր և միջին բուժանձնակազմից Ձեր պահանջը:
Յուրաքանչյուր հիվանդի բուժսպասարկումը, նրա հանդեպ մոտեցումը պետք է լինեն անհատական, որակյալ` պարուրված սիրով ու հարգանքով: Իսկ այս ամենը, իհարկե, պետք է խարսխվի պրոֆեսիոնալիզմի վրա: Սա աշխատանքային կանոնակարգ է Ալավերդու ԲԿ-ի յուրաքանչյուր բուժաշխատողի համար՝ լինի բուժքույր, մայրապետ, թե` բժիշկ:


Հարկ եմ համարում նշել, որ Ալավերդու բժշկական կենտրոնի տնօրինության կողմից ճիշտ կանոնակարգի մշակումն առողջացնում է պացիենտ-բուժաշխատող հարաբերությունները:


Մարինե Դավիթյան, շտապօգնություն ծառայության և ընդունարանի ավագ բուժքույր


Մարինե ԴավիթյանՏիկին Դավիթյան, բուժքրոջ, մասնավորապես, ավագ բուժքրոջ պատասխանատվությունն աշխատանքի կազմակերպման գործում մեծ է: Ընդունարանի և շտապօգնության ծառայության աշխատանքում ի՞նչն եք առավել կարևորում:


Այո, բարդ աշխատանք է, բայց ներդրված արդյունավետ համակարգի շնորհիվ, աշխատանքը սիրելու ու պատասխանատվություն զգալու պարագայում բոլոր դժվարությունները հաղթահարելի են: Բուժքույրերի, մայրապետների ու վարորդ-սանիտարների աշխատանքում խնամելու կարողությունը անհրաժեշտություն է, որովհետև պացիենտի վիճակը բարելավվում է նաև լավ խնամքի արդյունքում: Ըստ իս՝ կա ևս մեկ կարևոր դրույթ՝ տվյալ կառույցի նկատմամբ բուժաշխատողի վերաբերմունքը: Հարգանքը պետք է սկսվի աշխատավայրից ու սպիտակ խալաթի նկատմամբ պատասխանատվությունից: Պացիենտ-բուժաշխատող հարաբերություններից զատ կարևորում եմ նաև բուժաշխատողների փոխհարաբերությունները, որոնք անուղղակիորեն անդրադառնում են նաև պացիենտի բուժման կազմակերպման գործընթացի վրա: Որպես ավագ բուժքույր՝ սա նույնպես համարում եմ ամենօրյա աշխատանքային առաջնահերթություն: Այս հարցում ձախողելու դեպքում ստեղծված անառողջ մթնոլորտի հետևանքով բժշկական կենտրոնը կշեղվի իր որդեգրած ռազմավարությունից, իր արժանահավատ ուղուց, ինչն անընդունելի է ցանկացած բուժաշխատողի համար:

 

«ՍԱԼՈՒՏԵՄ» առողջ ապրելակերպի ամսագիր
Պետական գրանցման համար․ 211․200․00969
[email protected]
+(374) 91 64 10 15
+(374) 98 79 15 15

Սկզբնաղբյուր. «Սալուտեմ» առողջ ապրելակերպի ամսագիր, N3
med-practic.com կայքի ադմինիստրացիան տեղեկատվության բովանդակության համար

պատասխանատվություն չի կրում

Notice: Trying to access array offset on value of type null in /home/med-practic.com/public_html/classes/function.php on line 919
Share |

Հարցեր, պատասխաններ, մեկնաբանություններ

Կարդացեք նաև

ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ